Առաջիկա օրերին սպասվող օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով մեծ է արհեստական հրդեհների առաջացումը, ուստի կոչ ենք անում բոլորիդ՝ կանխատեսվող հրդեհներից խուսափելու համար,որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների,կատարել առաջնահերթ քայլերը.
1.Զերծ մնալ դաշտերում և այլ չոր խոտածածկ վայրերում հրկիզում անելուց:
2.Խոտի հնձման աշխատանքները ավարտելուց հետո՝ սեղմ ժամկետում այն հավաքել և տեղափոխել անվտանգ վայր:
3.Ցորենի հնձված արտերում հրկիզումը բացառել:
4.Չոր տարածքներից հեռացնել ապակու կտորները,որոնք կարող են առաջացնել արհեստական բռնկուներ:
ԵԿԵ՛Ք ՄԻԱՍԻՆ ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ և ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ: