Հարգելի քաղաքացիներ ««Առաքելություն Հայաստան»» բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացնում է հատուկ ծրագիր,որի շջանակներում ներառված են հետևյալ շահառու խմբերը`
- Հայաստանում բնակվող քաղաքացիություն չունեցող անձիք
- Քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձիք
- Փաստաթուղթ չունեցող անձիք
- Ծննդյան վկայականը կորցրած կամ ծննդյան վկայական չունեցող անձինք,որոնց համար խնդիր է նոր անձնագիր ձեռք բերելը:
- Փախստականներ,որոնք չունեն անձը հաստատող փաստաթուղթ և այլն:
Շահառուների խմբում ներառված են տարբեր ազգությունների անձիք։
««Առաքելություն Հայաստան»»բարեգործական հասարակական կազմակերպությունը տրամադրում է
- իրավաբանական խորհրդատվություն Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի գրասենյակում, հեռախոսազանգի, էլ․ փոստի կամ տնայցի միջոցով
- Կազմում է համապատասխան փաստաթղթեր
- Օժանդակում է անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմանը
- Ըստ անհրաժեշտության, ապահովում է ներկայացուցչություն պետական մարմիններում, այդ թվում՝ դատարանում
Կազմակերպությունը իրականցնում է սոցիալապես անապահով շահառուների փաստաթղթավորման խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ պետական տուրքի վճարում:Արդյունավետ համագործակցում է պետական մարմինների (ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն և ստորաբաժանումներ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն և ստորաբաժանումներ, համայնքապետարաններ), նոտարների, դեսպանատների և այլ հաստատությունների հետ։Մանրամասների համար կարող եք դիմել`