Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարման 16.03.2020թվականի N 298-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով սահմանվող հանրային միջոցառումների սահմանափակումները և արգելքները, ինչպես նաև պարետի 17.03.2020թ-ի N 1 որոշումը, արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության, ծննդյան /տարեդարձի/ հարսանյաց /նշանադրության/ արարողությունների, համերգների, ցուցահանդեսների, թատերական ներկայացումների, սպորտային, մշակույթային, կրթական, ժամանցային և այլ միջոցառումներ կազմակերպելուց առնվազը 12 ժամ առաջ, իսկ դրա անհնարինության դեպքում առավել սեղմ ժամկետում անհհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարին և ոստիկանության տարածքային բաժին` վերջիննեիս կողմից սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և դրանց պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:Արտակարգ դրության ժամանակ նշված արարողությունների կազմակերպելուց խստագույնս պահպանել փակ տարածքում միաժամանկ 20հոգուց ոչ ավելի մարդկանց ներկայության արգելքը` ապահովելով օդափոխության, միմյանց մինչև հեռավորություն պահպանելու, ձեռքով չբարևելու, չհամբյուրվելու, չգրկախառնվելու, անձանց հեռ անմիջական կոնտակտը բացառող և սանիտարահամաճարակային այլ կանոները:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ