07.12.20
07․12․2020 ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
|
Տեղեկացնում ենք, որ ս/թ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ին ժամը 15։00 -ին Նորաշենի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ։
|
|
03.11.20
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ,,ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
|
ԱՄԵՆ ԻՆՉ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻՆ,ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵՐ ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ:
Արարատի մարզի Նորաշեն համայնքը ևս իր ներդրումն ունեցավ՝ Հայաստան ,, Համահայկական հիմնադրամի՝ Մենք ենք մեր սահմանները , բոլորս Արցախի համար ծրագրին։ Նորաշեն համայնքը <ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ․ և <ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ>փոխանցել է 4մլն 725 000 դրամ: Նորաշենի համայնքապետարանի ողջ կոլեկտիվն իր խորին հարգանքն ու երախտագիտությունն է հայտնում մեր համայնքի այն բնակիչներին,ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան այս ազգանվեր գործին:Ամուր պահենք մեր տունը,մեր հող հայրենին:Այս անգամ արդեն` պայքար մինչև վերջնական,մինչև անշրջելի խաղաղություն ու հաղթանակ:
|
|
02.10.20
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Տեղեկացնում ենք, որ ս/թ հոկտեմբերի 13-ին ժամը 11:00-ին Նորաշենի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ:
|
|
21.09.20
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
|
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը քվեարկեց անկախ պետականություն ստեղծելու օգտին: Սրտանց շնորհավորում ենք մեր ուժեղ ու ազատատենչ ՀԱՅ ԱԶԳԻՆ Անկախության տոնի առիթով: Անկախության ընդունումը ևս մեկ ապացույցն էր այն բանի,որ մեր հայ ազգը ունի անկոտրում ոգի` պայքարելու և իր ճակատագիրը կերտելու համար:Սեպտեբերի 21-ը մի նոր էջ էր հայ ժողովրդի կյամքում,որը մեզ էլ ավելի է պարտավորեցնում պահպանելու այն` ինչ ձեռք ենք բերել 29 տարի առաջ: Սիրելի հայրենակիցներ ,ևս մեկ անգամ շնորհավոր Անկախության օրը: ԿԵՑՑԵ ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԿԵՑՑԵ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈԳԻՆ:
|
|
18.09.20
ԲԵՐՔԻ ՏՈՆ
|
🍇🍉ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ🍒🍓Սեպտեմբերի 19-ին,ժամը 12:00-ին, տեղի կունենա տարվա ամենագունեղ ու «համեղ» միջոցառումը՝ «Բերքի տոնը»: ☘️ Այն տեղի կունենա մարզում գործող «Արարատ Ֆրութս» գյուղմթերքի շուկայում, որին մասնակից կլինեն քաղաքացիներ՝ ՀՀ բոլոր մարզերից:Այս տարին ևս բացառություն չէ և մեր համայնքը նունպես իր մասնակցությունը կունենա այս գեղեցիկ և գունեղ տոնին,որտեղ մենք կներկայացնենք մեր համայնքի բնակիչների արդար քրտինքով մշակած բերքն ու բարիքը,նրանց քրտնաջան աշխատանքի գունեղ ու համեղ արդյունքը:🍀Սիրով սպասում ենք բոլորիդ մասնակից լինելու այդ գեղեցիկ և ուրախ միջոցառմանը:🍒🍉🍉🌻🍏🍎🍇🍋🍐🌽🍀 Ի դեպ, «Բերքի տոնի» կապակցությամբ վաճառատեղերը գյուղացիներին ...
Մանրամասն |
|
14.09.20
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվում է կարանտին:  Հանրային միջոցառումները թույլատրվում է անցկացնել առավելագույնը 60 հոգու մասնակցությամբ  Հայաստան մուտք գործելիս պարտադիր է 14-օրյա ինքնամեկուսացում կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան
|
|
1 2 3 4 5 |